Հունիսի 25-ին՝ ժամը 07:00-ին, Սարատովկա գյուղին հարող անտառում հայտնաբերվել է հունիսի 24-ին կորած քաղաքացին. այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: