Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի բան ա՝ ժողովուրդը լսելով եզրակացություն է կատարել, մեկ այլ բան, որ տեսանյութում փաստերով ներկայացված էր». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

10:35, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
«Մի բան ա՝ ժողովուրդը լսելով եզրակացություն է կատարել, մեկ այլ բան, որ տեսանյութում փաստերով ներկայացված էր». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

«Հրապարակվել էր տեսանյութ, որտեզ սաղ հանցանքները հրապարակված էին: Քաղաքապետարանի մուտքը փակելով՝ պահանջում ենք նրա հրաժարականը: Մի բան ա ժողովուրդը լսելով եզրակացություն է կատարել, իսկ մեկ այլ բան, որ տեսանյութ հրապարակողը պաշտոնատար անձ է՝ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը: Դրա համար հիմա պետք է գնանք գործողությունների, տեսնենք՝ ինչ ենք կարողանալու անել»,- ասացին Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ հավաքված ակտիվիստները:

Ոստիկանները հեռվից հետևում են նրանց բողոքի ակցիային:

Այս պահին փակ են քաղաքապետարան մտնող բոլոր մուտքերը:

Այս պահին փակ են քաղաքապետարան մտնող բոլոր մուտքերը
9705 | 1
Facebook