Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ակտիվիստներն այս պահին շրջափակում են քաղաքապետարանի շենքը (տեսանյութ)

03:00, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ակտիվիստներն այս պահին շրջափակում են քաղաքապետարանի շենքը (տեսանյութ)

Քիչ առաջ համացանցում հրապարակվեց սկանդալային տեսանյութ՝ Տարոն Մարգարյանի հսկայական կարողության մասին: Դրան հետևեց ակտիվիստների վճռական քայլը՝ փակել Երևանի քաղաքապետարանի մուտքը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիական ակտիվիստ, թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը՝ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք ամբողջ գիշեր մնալու են քաղաքապետարանի դռների մոտ, որ առավոտյան թույլ չտան «գող ու թալանչի» Տարոն Մարգարյանի մուտքը քաղաքապետարանի շենք:

Ակտիվիստները կոչ են անում Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող բոլոր քաղաքացիներին հենց հիմա գալ քաղաքապետարանի շենքի մոտ:

27486 | 4
Facebook