Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպանություններ, միջազգային դիտորդների կալանավորումներ, հրդեհ ԿԸՀ-ի շենքում և այլն. Թուրքիայի ընտրությունները՝ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ

23:18, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Սպանություններ, միջազգային դիտորդների կալանավորումներ, հրդեհ ԿԸՀ-ի շենքում և այլն. Թուրքիայի ընտրությունները՝ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ

Այսօր Թուրքիայում անցկացան խորհրդարանային և նախագահական ընտրությունները, որոնք անցան համատարած խախտումներով, լցոնումներով, քրեական հացանգործություններով:

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Քարաչոբանի շրջանում ընտրատեղամաս եկած իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածուն վիճել է տեղամասում գտնվող ընդդիմադիր «Լավ» կուսակցության շրջանային գրասենյակի նախագահի և մյուս անդամների հետ։ Արդյունքում Էրդողանի կուսակիցները կրակ են բացել՝ սպանելով ընդդիմադիր կուսակցապետին և նրա 2 կողմնակիցներին: «Շանլիուրֆայում, որտեղ ի դեպ տեղի են ունեցել սպանություների ընտրատեղամասերում, Էրդողանը 70 տոկոս ձայն է տանում: Լավ, սենց լցոնու՞մ: Համեմատության համար ասեմ, որ նախկին ընտրություններին այստեղ Էրդողանը խայտառակ պարտություն էր կրել,- գրում է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնում է, որ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում ձերբակալվել են եվրոպացի տասը դիտորդներ: «Ձերբակալվածների թվում է ֆրանսիացի սենատոր Քրիստիան Փրունաուդը: Ձերբակալվածներից երեքը ֆրանսիացիներ են, երեքը գերմանացիներ և չորսը իտալացիները: Ձերբակալումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդները զեկուցել են, որ թուրքական իշխանությունը մեծամասշտաբ խարդախություններ է իրականացնում ընտրատեղամասերում»,- գրել է Կարեն Հովհաննիսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրդեհ է բռնկվել:

8993 | 1
Facebook