Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն այցելեց Լիբանանում Հայաստանի դեսպանատուն

22:30, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն այցելեց Լիբանանում Հայաստանի դեսպանատուն

Այսօր Բեյրութում գտնվող Հայաստանի ազգային հավաքականն այցելեց Լիբանանում Հայաստանի դեսպանատուն:

Դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհավորեց հայ բասկետբոլիստներին` երեկ Լիբանանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ ու պատմեց դեսպանատան գործունեության մասին:

ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և հրավիրեց դեսպանատան ներկայացուցիչներին ներկա գտնվել վաղը կայանալիք Հայաստան-Սիրիա ընկերական հանդիպմանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲԸՄ Լիբանանի ներկայացուցիչները` Վիգեն Չերչյանի գլխավորությամբ:

3197 | 0
Facebook