Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սենց վերաբերմունք կենդանիների նկատմամբ նորմալ մարդը չի կարող ունենալ». Արսեն Գասպարյանն ահազանգում է

00:10, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
«Սենց վերաբերմունք կենդանիների նկատմամբ նորմալ մարդը չի կարող ունենալ». Արսեն Գասպարյանն ահազանգում է

Բնապահպան Արսեն Գասպարյանը սոցկայքի իր էջում ահազանգում է.

Խնդիրը շարունակում է չլուծված մնալ։ Այս նկարներն էլ Սևանի թերակղզում են արվել դեպի եկեղեցի տանող ճանապարհին։ Էրիկ Գրիգորյան, Արթուր Գրիգորյան, շատ փոքր խնդիր է, բայց մինչև հիմա ոչ մի առաջընթաց չկա։ Նույն վիճակն է Գառնիում։ Կապ չունի կենդանին Կարմիր գրքում է գրանցված, թե ոչ մենք պետք է հարգենք մեր բնությունը։ Գիտեմ, որ օրենքն անկատար է և փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց սենց բան չպտի հանդուրժենք։ Ակնկալում եմ գործնական քայլեր և հստակ դիրքորոշում։

Լրագրողներ ջան, Ձեզ էլ խնդրում եմ այս խնդիրը բարձրացնեք։ Այն պետք է լայն քննարկման առարկա դառնա։ Սենց վերաբերմունք կենդանիների նկատմամբ նորմալ մարդը չի կարող ունենալ։ Ի՞նչ կարծիք է կազմում մեր երկրի մասին զբոսաշրջիկը, որն այցելու է Սևան կամ Գառնի:

22165 | 1
Facebook