Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոմեքենան կամրջից գլորվել է ձորը

20:05, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավտոմեքենան կամրջից գլորվել է ձորը

Հունիսի 24-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ բարձրությունից ընկել կամրջի տակ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

7465 | 0
Facebook