Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կասեցվեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

19:35, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Կասեցվեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

Երկրապահ կամավորական միությունում վարչություն նիստն ավարտվեց, որից հետո էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ, թե ինչ բղավոցներ էին հնչում սենյակից:

«Բուռն քննարկում էր, դրա համար էլ ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»,- կատակեց Հայրապետյանը:

Նիստի արդյունքում ԵԿՄ-ն հայտարարություն է ընդունել, որտեղ որոշել են.

«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:

2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:

3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»:
     Համլետ Հայրապետյանին նեղացնում է երկրապահի հասցեին վերջին շրջանում հնչած հայտարարությունները: Նրա խոսքով՝ երկրապահը միշտ մաքուր է եղել, պարզապես այսօր նորոգվելու խնդիր ունի:

«Սա այն երկրապահն է, որ արցախյան ազատամարտ հաղթեց, սա այն երկրապահն է, որ պատմական հողեր ազատագրեց, որ 24 ժամ դիրքերում են եղել՝ սահմանին, ու մեր ժողովուրդն ասում էր, որ երկրապահը գնաց, լավ է լինելու: Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք՝ պատերազմն ավարտված չէ, պետք է զգոն լինենք, երկրապահը նույն տղերքն են՝ մի քիչ ջղային, մի քիչ գոռացող, բայց միակ մտահոգությունը պետության անվտանգությունն ապահովելն է»,- շարունակեց Հայրապետյանը:

Դիտարկմանը, որ ազատամարտիկները կարծում են, որ նոր ԵԿՄ նախագահ ընտրելու կարիք չկա, փոխարենը պետք է ղեկավար խորհուրդ ստեղծվի, Համլետ Հայրապետյանը միայն արձագանքեց, թե առաջարկություններ եղել են, բայց որոշում համագումար կլինի:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր։

Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր։

| | |
7302 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
verjin hay@
verjin hay@ 20:31, 24.06.2018
Erkrapah@ piti apakentronatsnel
Piti lini miayn taratsqayin karuytsner
Inchpes artsaxyan paterazi zhamanak
Vorpisi mafya chsarqen u choktagortsen @ntrutsyuneri hamar
נאָמען אַזגאַנוניאַן
נאָמען אַזגאַנוניאַן 01:58, 25.06.2018
Հայերեն գրի այ անգրագետ անասուն!!!
נאָמען אַזגאַנוניאַן
נאָמען אַזגאַנוניאַן 01:58, 25.06.2018
"մանվելներ", մեծից փոքր, յոթը պորտ առաջ ու յոթը պորտ հետո... ձեր սաղ ու սատկածը ք.ու.ն.ե.մ..!!!