Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Grand Chess Tour»-ի Փարիզի փուլ. Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

12:05, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
«Grand Chess Tour»-ի Փարիզի փուլ. Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

Փարիզում շարունակվում է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Երեկ կայացած կայծակնային շախմատի 9 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին, Վիշվանաթան Անանդին, ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանայի, Մաքսիմ Վաշյե Լագրավի, Հիկարու Նակամուրայի, Շախրիյար Մամեդյարովի, Ալեքսանդր Գրիշչուկի հետ և պարտվեց Սերգեյ Կարյակինին։ Ընդհանուր հաշվարկում Արոնյանը 14 միավորով 5-րդն է։ Առաջատարը Սերգեյ Կարյակինն է՝ 17,5 միավորով։

3158 | 0
Facebook