Իգորը Իրիկունը 9 ի մոտերքը Արմենի ու Ռաֆոյի հետ եկավ մեր տուն: Վաղ առավոտյան Վարդենիսիսց ուղղաթիռ կար Շահումյան: Պետք էր շտապ սնունդ հասցնել տղաներին: Ցուցակ էինք կազմում, թե ինչ պետք է ուղարկել: Մայրս (մամ ջան կներես, որ հիշեցնում եմ), սուրճ բերեց ու մեղավոր տեսքով ասաց.
- Տղերք ջան հաց չկա, որ հաց դնեմ:
Հաց չկա, նշանակում էր, որ ոչինչ չկա )))
Տղաս, որ դեռ նոր 1 տարի 3 ամսական էր, անընդհատ լաց էր լինում: Ես էլ վատ էի զգում ու կնոջս հանդիմանում էի, երեխայի լացի համար: Խեղճ կինն արդարացում չգտնելով ուսերն էր թոթովում.
- Սոված է, ուտել է ուզում:
Իգորը չդիմացավ ու մորս հարցրեց, թե երեխան ինչու է անընդհատ լալիս: Մայրս էլ իրեն հատուկ պարզությամբ ու առանց երկմտելու ասաց.
- Սոված է երևի, մայրն էլ էլ կաթ չունի, որ կերակրի:
Իգորը թարս նայեց իմ ուղղությամբ:
- Մի դիմում գրի Թևանի վարչություն: Մենք էս երեխեքի ապագան ենք ստեղծում: Սոված երեխեն թերի կմեծանա:
Դիմումը գրեց Արմենն, ստորագրեց Իգորը, հաստատեց Ռաֆոն, մթերքը բաց թողեցի ես, ստացավ կինս: 3 հատ տավարի մսի պահածո, 4 կգ ալյուր ու 3 տուփ մանկական կեր:
..............
Կինս մինչ այսօր հանդիմանում է, որ պահեստներում տոննաներով ալյուր կար, բայց երեխեքս սոված էին:
.......
Թևանի կառավարիչ Ռաֆիկի հաշվի համարի վրա հարյուր հազարավոր ռուբլիներ կաին, իսկ նա ծակ կոշիկներ էր հագնում:
..........
Ռաֆ ջան քո ծակ կոշիկները մանվելների միլիոններն արժեն: