Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանիլո Սեկուլիչը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ

12:15, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Դանիլո Սեկուլիչը՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգայում շոտլանդական «Սելթիկ»-ի հետ հակամարտությանը պատրաստվող «Ալաշկերտ»-ը երրորդ ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի կազմն է համալրել սերբ կենտրոնական կիսապաշտպան Դանիլո Սեկուլիչը, ով «Ալաշկերտ» է տեղափոխվել հունգարական առաջատար ակումբներից «Դեբրեցեն»-ից:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի ուժեղագույն ակումբներից մեկում` «Վոյվոդինա»-ում, խաղացել է նաև «Պրոլետեր»-ում, «Վոժդովաց»-ում, «Հայդուկ»-ում: Սեկուլիչն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Սերբիայի Սուպերլիգայում` դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

2015/2016 մրցաշրջանում սերբ կիսապաշտպանը 8 հանդիպում է անցկացրել «Վոյվոդինա»-ի կազմում Եվրոպայի լիգայում` մասնակցելով նաև իտալական «Սամպդորիա»-ի և Պլզենի «Վիկտորիա»-ի դեմ խաղերին:

1955 | 0
Facebook