Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Մանե Թանդիլյանի վերադարձի գինը. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Մանե Թանդիլյանի վերադարձի գինը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Եթե Մանեն հրաժարական տար ու աշխատանքի չգնար, այդ ժամանակ կհամարվեր, որ նա իսկապես հրաժարական է տվել, վարչապետն այդ դեպքում պետք է անպայման ազատեր նրան պաշտոնից, բայց քանի որ Թանդիլյանը հրաժարականը տվել, սակայն զուգահեռաբար գործի է գնացել, դա նշանակել է, որ ինքը պատրաստ է եղել շարունակել աշխատանքը»,- բացատրեց իրավաբաններից մեկը։

Ըստ «Ելքի» մեր աղբյուրների, Էդմոն Մարուքյանը հրաժարականի օրը համոզել է Մանեին չհրաժարվել նախարարի պաշտոնից։ «Որովհետև դա կնշանակի հարվածել Նիկոլին, երկրորդ անգամ պադստավա» անել, առանց այն էլ «Լուսավորի» ու Նիկոլի միջև տարաձայնություն կար դեռ քայլելու շրջանից, ու չէր բացառվում, որ Մանեի հրաժարականից հետո հարց դրվեր ոչ միայն կառավարությունից «Լուսավոր Հայաստանի» դուրս գալու, այլև ընդհանրապես «Ելքից» դուրս գալու մասին։ Մանեի հետվերադարձի գինն էլ կարող է դառնալ Էդմոնի՝ ֆրակցիայի ղեկավար դառնալը, ինչը նա շատ է ուզում՝ ասաց մեր աղբյուրը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
8972 | 0