Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները փակ են մնալու. ակտիվիստներ

00:05, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները փակ են մնալու. ակտիվիստներ

Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչներն այսօր առավոտյան 05:30-ից փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Ցույցի մասնակիցների պահանջը նույնն է՝ դադարեցնել հանքում շինարարական աշխատանքներն ու հանքի հետագա շահագործումը: Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանից տեղեկանում ենք, որ 1-2 ամսից կազմակերպությունը կսկսի լայնամասշտաբ մակաբացման աշխատանքները, որից ետ վերադարձը միլիոնավոր դոլարների պատմություն է, երկար տարիների հսկայական աշխատանք։ Սա պետք է հենց այսօր կանգնեցվի, ոչ թե 3 կամ 4 ամիս, կամ 1 տարի հետո։

Ֆեյսբուքյան իր էջում ակտիվիստը նաև տեղեացնում է. «Կեսօրից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն ու ոստիկանապետի տեղակալ Կիրակոսյանը երկար ժամանակ բանակցում էին տեղացիների հետ ճանապարհը բացելու համար, սակայն որևէ հայտարարի չկարողացան գալ։

Դեպի հանք գնացող ճանապարհները փակ են մնալու։
     Ակնկալում ենք բոլորիդ ֆիզիկական ներկայությունը։

Սա այն դեպքն է, որտեղ խնդիրը լուծվելու է ոչ թե Երևանում, այլ այստեղ՝ ճանապարհի վրա։ Բոլորիդ առաջարկում եմ գալ և աջակցել տեղացիներին»:

Ճանապարհը փակ է մնալու մինչև առավոտ, մինչև այն ժամանակ, երբ դադարեցվի հանքի շահագործումը, հայտնում են ակտիվիստները:

7415 | 5
Facebook