Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ՊՆ նախարարն այցելել է առաջնագիծ և պարգևատրել լավագույն դիրքապահներին

22:10, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
ՀՀ ՊՆ նախարարն այցելել է առաջնագիծ և պարգևատրել լավագույն դիրքապահներին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆբ-յան էջում գրառում է կատարել. «Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտի: Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին»:

6769 | 2
Facebook