Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դադարեցվել է Դավիթ Սանասարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը

20:35, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Դադարեցվել է Դավիթ Սանասարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով քննիչի կայացրած որոշումներով դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները:

2952 | 0
Facebook