Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Արցախի ԱԺ 2 պատգամավորներ վայր են դրել մանդատները

20:30, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Արցախի ԱԺ 2 պատգամավորներ վայր են դրել մանդատները

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը հունիսի 22-ին ներկայացրել են հրաժարականի դիմումներ:
     «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

| | |
3347 | 0