Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անարդար աշխարհ.... Շմայսը շատ վիրավորված է». Հրանուշ Խառատյան

10:20, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
«Անարդար աշխարհ.... Շմայսը շատ վիրավորված է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Անարդար, անարդար աշխարհ:

Շմայսը շատ վիրավորված է: Նա հուզմունքով դեռ սպասում է, որ իրեն ԱԱԾ տանելու կապակցությամբ ՀՀԿ-ն պիտի խոսի պետության ռեպրեսիվ գործողությունների մասին և Շմայսին քաղաքական հալածյալ ներկայացնի, բայց կարծեք թե ձեն-ձուն չկա: Ինքն էլ մի կողմից ՀՀԿ-ի «թույլտվությանն» է սպասում, մյուս կողմից չի կարողանում «քաղաքական հետապնդում» բառերը ձևակերպել ու բարձրաձայնել: Հա, են ի՞նչ էր, ռեպրեսիա, եդ բառն ի՞նչ էր նշանակում, տեր Աստված, ռեպրեսիան ի՞նչն էր: Էդ խոսքը Արմեն Աշոտյանն էր լավ ու գեղեցիկ ասում: Բայց նա գիտեր՝ երբ ասի, ոնց ասի, հիմա բերանը ջուր է առել: Դե ինքն ով է Արմեն Աշոտյանի համար: Բայց նա ի՞նչ է, չգիտի՞, որ ինքը հեղափոխության օրերին, չհաշված իր բրիգադը, սեփական ոտքերով ու ձեռքերով է պատժել փողոցի հեղափոխականներին, նույնիսկ նկարված ապացույցներ ունի: Է՞լ ինչ չի արել քաղաքական հալածյալ ներկայացվելու համար՝ տարիներ շարունակ կազմակերպել է ընտրակեղծարարությունը, պետք եղած ժամանակ անհրաժեշտ չափով ծեծել է հակառակորդ ընդդիմադիրներին, «դեպուտատ ժամանակ» անմռունչ աջ ու ձախ կոճակներ է սեղմել, իր փայից միշտ բաժին հանել է կուսակցական վերադասին, երբեք ուրիշի փային չի հավակնել՝ նրանց «հացին վայիս չի եղել», միշտ խեղճության մեջ է պահել իր տնօրինության գյուղացիներին, ակտիվորեն նպաստել է արտագաղթին, սուս ու փուս դիմացել է, որ իր կերպարը, իր լուսանկարը որպես ՀՀԿ-ի ծաղրանկար ներկայացվի, լավ տուն ու տեղ է դրել, բոլորին լավ պատիվներ է տվել, հիմա իրեն տեր կանգնող չկա: Հիմա այս անտեր մարդն ինչ անի, ում բողոքի, ումից օգնություն սպասի: Գոնե մի քանի եվրոպացի դիտորդ երևա հորիզոնում, իր հակահեղափոխական գործունեության ապացույցները ցույց տա, ապացուցի, որ հիմա պատժվում է ռեժիմին հավատարմության համար: Թե չէ սրանք իր վրա քրեական գործեր կդնեն, կապացուցեն, ոնց գեներալ Մանվելի դեպքն է, դե գնա ապացուցի, որ դու քաղաքական ես: Բայց դեպուտատ մարդ է եղել, չէ՞, անմռունչ հպատակ հանրապետական է, չէ՞, սիրտը երկրի համար ցավում է, չէ՞, հա, ինչ անենք, որ մի քանիսին տնտեսական, ոմանց էլ ֆիզիկական մուշտի է տվել, երկրի համար սրտի ցավից է տվել, չէ՞, խեղճ գյուղացիներ են եղել, այդքա՞նն էլ չաներ, բա ի՞նչ աներ, թողներ, որ երկիրը, հարազատ գյուղը իր փոխարեն անարժանների ձե՞ռքն ընկներ: Անարդար աշխարհ:

31976 | 0
Facebook