Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Արդյո՞ք Մանվել Գրիգորյանի արարքներից անտեղյակ էին գերագույն գլխավոր հրամանատարը, ՊՆ-ն ու ՊԲ-ն». հարցազրույց Կարեն Հովհաննիսյանի հետ

10:05, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
«Արդյո՞ք Մանվել Գրիգորյանի արարքներից անտեղյակ էին գերագույն գլխավոր հրամանատարը, ՊՆ-ն ու ՊԲ-ն». հարցազրույց Կարեն Հովհաննիսյանի հետ

«Երբ վարչապետը տեսաուղերձով հայտնեց, որ զինվորի հաց է գողացվել, ես արդեն շոկի մեջ էի, բայց երբ ԱԱԾ-ի տարածած տեսանյութը դիտեցի, ներսս ամեն ինչ տակնուվրա եղավ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով անցնող շաբաթվա ամենացնցող սկանդալին՝ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերված գողոնին, պատմեց Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: «2016թ.-ի ապրիլին ինքս եմ ականատես եղել՝ թեʹ զինվորները, թե՛ կրտսեր հրամկազմը, թե՛ կամավորները այնպիսի նվիրվածությամբ, այնպիսի զրկանքներով էին երկիր պահում: Երբ այդ տեսանյութը տեսա, աչքիս առաջ եկան այն տղերքը, որոնք մի բանկա տուշոնկան իրար մեջ էին բաժանում, երբ մի բանկա խտացրած կաթը 10 հոգով էին հացի վրա քսում ու ուտում, երբ մի հատ վաֆլին իրար մեջ էին բաժանում: Շատ բան եկավ աչքիս առաջ, աչքիս առաջ եկան էն զոհված տղերքի նկարները, որոնց մոտ վերջացել էր զենք ու զինամթերքը, ովքեր դրա պակասից ստիպված իրենց նռնակով պայթեցրեցին, որպեսզի գերի չընկնեն ու մի քանի թուրք շարքից հանեն: Աչքիս առաջ եկան այն վիրավորները, որոնց մենք տեղափոխում էինք բեռնատարներով, քանի որ շտապ օգնության մեքենաները պակաս էին, աչքիս առաջ եկան էն տղերքը, ովքեր ամենագնացներ չունեին ու ոտքով էին տեղ հասցնում ջուրը, զենքը, հացը... Այս ամենը աչքիս առաջ գալով, ես դեռ ուշքի չեմ գալիս այդ բարոյական հարվածից: Բոլորիս մեջ էլ մի բան կոտրվեց, քանի որ պայթեց մի փուչիկ, որը զբաղվում էր մատաղ սերնդին հայրենասիրություն դաստիարակելու գործով»:

Տեղի ունեցածը Կարեն Հովհաննիսյանը պետական դավաճանություն է համարում՝ «սա կրակոց էր զինվորին՝ թիկունքից»...

Հարցին՝ արդյոք համահայկական այս հիասթափությունն ազդել է նրա նախաձեռնած ծրագրին՝ «Հայոց Հզոր Բանակ»-ին արվող փոխացումների վրա, զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վրա չազդեց սա: Այս հանգամանքը կապում եմ նրանով, որ «Հայոց Հզոր Բանակ»-ն այս երկու տարվա մեջ վաստակել է բացառիկ վստահություն: Ավելին ասեմ՝ այս երկու օրն աննախադեպ փոխանցումներ եղան ծրագրին ու բոլոր նվիրատուները շեշտում էին, որ լիովին վստահում են ինձ՝ որպես ծրագրի պատասխանատու»:

Զրուցակցից փորձեցինք ճշտել իր դիրքորոշումը՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի արարքներից անտեղյակ էին այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը, ՊՆ, ՊԲ հրամանատարները: «Մեկից բացառում եմ ՊԲ-ի տեղյակ լինելը: Սա ես վստահ եմ ասում, քանի որ զինվորական արցախցին գիտի՝ ինչ բան է մեկ փամփուշտը, ուր մնաց թե... Իսկ ՊՆ-ի հետ կապված՝ չեմ կարծում, որ առանց ՊՆ-ի իմացության են նվիրաբերված մեքենաները հայտնվել Մանվելի վերահսկողության տակ: Այդ ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, միգուցե, տեղյակ չի եղել այս դրվագի մասին, բայց նա է հիմքը դրել այս ամենի, ու նա, կարծում եմ, որ տեղյակ է ավելի շատ բաների մասին, որոնք, հույս ունեմ կբացահայտվեն»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպես ընդունեց այս բացահայտումը սահմանում կանգնած հայ զինվորը, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ում հետ խոսել եմ, ասել են՝ նորություն չէր»:

| | |
17269 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Haskik
Haskik 10:55, 24.06.2018
Sa harvac er tikunqic voch miayn mer zinvornerin ayl harvac er naev amboghj hay joghovrdin.
ՀՀ Քաղաքացի
ՀՀ Քաղաքացի 12:42, 24.06.2018
Եթե կասեն, որ տեղյակ չեն եղել, ուրեմն անվոռ, անգլուխ իշխանություն ենք ունեցել: Գոնե իրենց կանանց թող այսուհետ ուշադիր լինեն:
verjin hay@
verjin hay@ 18:44, 24.06.2018
P..n naxarar@ texyak chi exel ......uremn vochxar e
Chgitem ohanyan@ texyak e exel te che
Bayts NRA kin ruzann u vigen sargsyan@ ed tushonkeqi hamar irar mer ein dompum