Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ես իմ օրինակով ցույց կտամ». Դավիթ Սանասարյան

00:50, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
«Ես իմ օրինակով ցույց կտամ». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվետվություն

Այսօր էթիկայի հանձնաժողով ներկայացրեցի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որտեղ իմ ունեցվածքի, դրամական և այլ միջոցների դիմաց գրվել է, որ ոչ մի բան էլ չունեմ, ոչ դրամական միջոց, ոչ սեփականություն։

Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը չպետք է հարստանա պետության ու ժողովրդի հաշվին, ու իմ հաշվին կավելանա միայն աշխատավարձը։

Պետական բարձրագույն պաշտոնը խոպան չի, որ գանք ու հարստանանք, սա պետությանն ու քաղաքացուն ծառայելու սուրբ առաքելություն է։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, սիրում եմ բոլորիդ ՀՀ հպարտ քաղաքացիներ և հայություն ❤️ ❤️ ❤️»:

| | |
6605 | 0