Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ՊԲ մամուլի քարտուղարը թվեր է հրապարակել

20:20, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Արցախի ՊԲ մամուլի քարտուղարը թվեր է հրապարակել

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհրաժեշտ տեղեկանք. արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը՝ ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում:
     Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»:

13494 | 0
Facebook