Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մանվելի ամառանոցի լիճը Սերժ Սարգսյանի ղումար խաղալու «անկյունն» էր

16:15, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Մանվելի ամառանոցի լիճը Սերժ Սարգսյանի ղումար խաղալու «անկյունն» էր

Մանվել Գրիգորյանի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց հայտարարություններն ու բացահայտումները չեն դադարում: Ուշադրության կենտրոնում են հատկապես նրա ամառանոցն ու այդտեղ հայտնաբերված զինվորների համար նախատեսված, բայց՝ Մանվելի կողմից թալանված օրապահիկներն ու օգնությունները, որոնցով կերակրվում էին ամառանոցում պահվող կենդանիները:
     Համաձայն շրջանառվող լուրերի, այդ ամառանոցն ուշագրավ է նաև այլ նշանակությամբ: Վերջին օրերին ամառանոցի տարածք այցելողները նկատում էին, որ հարակից լիճն ամբողջությամբ ցանկապատված է և ընդգրկված ամառանոցի տարածքում: Ասում են՝ այդ ամառանոց ժամանակ առ ժամանակ այցելում էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը: Ասում են նաև, որ լճի կենտրոնում՝ հատուկ կահավորված լողացող տախտակամածի վրա, Սերժ Սարգսյանը թղթախաղ էր խաղում Մանվել Գրիգորյանի և քաղաքական այլ դեմքերի հետ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
49314 | 2
Facebook