Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոռուպցիոն ամենալուրջ համակարգերից եղել և մնում են չբացահայտված ՔԿՀ-ները». Արթուր Սաքունց

20:05, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
«Կոռուպցիոն ամենալուրջ համակարգերից եղել և մնում են չբացահայտված ՔԿՀ-ները». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիոն ամենալուրջ համակարգերից են եղել ու դեռևս մնում են չբացահայտված քրեակատարողական հիմնարկները: Ավելին, քրեակատարողական հիմնարկներում անմիջապես գործում են քրեական աշխարհի նորմերը, որոնք ավելի էական ազդեցություն ունեն, քան իրավական նորմերը: Ազատազրկվածներն ամենախոցելին են թե՛ իրավունքների, թե՛ անվտանգության տեսակետից:

Սպասում ենք լուրջ և անհապաղ քայլեր այդ բնագավառում...

Պատրաստ ենք օժանդակել...»:

4996 | 0
Facebook