Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ից Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի

14:15, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
«Սասնա ծռեր»-ից Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի պաշտպաններ Արայիկ Պապիկյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը, որի համաձայն 500 հազար դրամ գրավ վճարելու դիմաց նա ազատ կարձակվի:

Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ հրազենային վնասվածքի պատճառով Արմեն Լամբարյանը ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ և այժմ բուժհսկողություն կարիք ունի:

Հիշեցնենք՝ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, զավթել շենք-շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ: Այդպիսով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

3636 | 0
Facebook