ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվս մեկ կարևոր համակարգային հարց, որը չպետք է մատնվի անուշադրության, ինչպես դրանց կրողներն են փորձում մնալ ծածուկ, ստվերում և ծպտյալ։
Բացահայտել է պետք Միքայել Մինասյանի ( հայտնի Միշիկի) ծպտյալ վկաներին հայաստանյան քաղաքական դաշտում, կամ ինքնացահայտվեք՝ պարոնայք, մեկ է բացահայտվելու եք։
Կամ ավելի ճիշտ կլինի մի կողմ քաշվեք, իզուր խաղեր չտաք, և սպիտակ վերնաշապիկներով, եվրոպական կոստյումներով ու անգլերենի տիրապետմամբ մթնոլորտը, ջուրը չպղտորեք, Ձեր պղտորված հոգիներով ու մտքերով։
Իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը՞։ Չի լինելու։
Շտապ պետք է փոխել ՀՀ դեսպան հանդիսացող Միքայել Մինասյանին, և անցնել նրա կողմից տնօրինվող սեփականությունների ձեռք բերման օրինականության ստուգմանը, որը հենց կոռուպցիոն շղթաների փայլուն օրինակներ են։
Տակից կամ թիկունքից խաղեր տալու բոլոր տարբերակները պետք է կասեցվեն, միայն հրապարակային և թափանցիկ քաղաքականություն։
Դրանց խելքին նայեք... »: