Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է ինչ-որ հարթակ ստեղծվի, որտեղ հավաքվեն Մանվելի ու մանվելանման երևույթների այլանդակությունների մասին վկայություններ». Դերենիկ Մալխասյան

17:40, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
«Պետք է ինչ-որ հարթակ ստեղծվի, որտեղ հավաքվեն Մանվելի ու մանվելանման երևույթների այլանդակությունների մասին վկայություններ». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը գրել է.

Պետք է ինչ-որ հարթակ ստեղծվի, որտեղ հավաքվեն Մանվելի ու մանվելա նման երևույթների այլանդակությունների մասին վկայություններ ու պատմություններ, թեկուզ նաև անանուն։ Շատ մարդիկ կան, որ ցանկանում են խոսել, սակայն դեռ վախենում են, ամաչում են, կաշկանդվում են և այլն, պետք է հորդորենք, համոզենք, որ գրեն ու կիսվեն։
     Հետո պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կքննի պատմությունների իսկությունը ու հաստատվելու դեպքում իրավապահները պետք է քրեական գործեր բացեն դրանց նկատմամբ։
     Պատրաստ եմ աջակեցել այս գործին։
     Լրացում։ Հենց հիմա էլ կարող ենք սկսել, եթե հղումներ կան, խնդրում եմ դնել մեկնաբանությունների մեջ։

5602 | 1
Facebook