Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է

15:05, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1202 որոշմամբ` Հայաuտանի Հանրապետությունում հունիuի 21-ը նշվում է որպեu բուժաշխատողի oր։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է բուժաշխատողներին տոնի կապակցությամբ.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր աշխատանքային օրը չի սկսվում ու երբեք չի ավարտվում: Ավելին, նվիրվելով մարդկանց առողջության պահպանման սուրբ գործին՝ դուք ձեր պարտքը սկսում եք կատարել դեռ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը և դառնում մարդկային յուրաքանչյուր կյանքի ուշադիր ու հոգատար ուղեկիցը:

Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ո՛չ միայն հարուստ գիտելիքներն ու բարձր արհեստավարժությունը, այլև գթասրտությունն ու համբերատարությունը: Ձեր առաքելության հաջող իրականացմամբ են պայմանավորված առողջ ապրելակերպի արմատավորումը և բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը: Դրանք պետության սոցիալական քաղաքականության գերակայություն ու հասարակության կայուն զարգացման նախապայման են, որոնց կյանքի կոչելու համար մենք ունենք օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմ: Վստահ եմ, որ այն, զուգորդվելով ձեր նվիրված աշխատանքի հետ, թույլ կտա ունենալ Հայաստանին արժանի առողջապահական համակարգ և համաքայլ ընթանալ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներին»,- նշված է Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

3109 | 0
Facebook