Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «հարձակման հրաման արձակելու» պայմանի մասին

11:30, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «հարձակման հրաման արձակելու» պայմանի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մեկուկես ժամ տևողությամբ «դարի ճեպազրուցն» է անցկացրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հասանովը պատասխանել է ԶԼՄ-ների բազմաթիվ հարցերին, որոնք, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, կուտակվել էին տարիների ընթացքում ռազմական գերատեսչության կողմից հասարակական կարծիքի անտեսման հետևանքով:

Հասանովը պատմել է բարեփոխումների մասին ու նշել ադրբեջանական բանակի գլխավոր խնդիրը՝ «օկուպացված տարածքների ազատագրումը»: Նրա խոսքով՝ հարձակման հրաման կարձակվի ամենահարմար պահի՝ հաշվի առնելով «միջազգային քաղաքական իրավիճակը»:

28818 | 5
Facebook