Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը նոր լիազորություններ է ստացել

19:35, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Արարատ Միրզոյանը նոր լիազորություններ է ստացել

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, որը պիտի մշակի ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան օրենսդրական նախագծերը։

Նույն որոշմամբ լիազորություն եմ ստացել ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել ՀՀ Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում։

Որոշման հավելված 1-ով սահմանվել է հանձնաժողովի անհատական կազմը․

Արարատ Միրզոյան - ՀՀ Առաջին փոխվարչապետ (Խորհրդի նախագահ)

Արտակ Զեյնալյան - ՀՀ Արդարադատության նախարար

Սուրեն Պապիկյան - ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար

Հովհաննես Քոչարյան - ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ

Տիգրան Մուկուչյան - ՀՀ ԿԸՀ նախագահ

Նունե Հովհաննիսյան - ՀՀ ԿԸՀ անդամ

Դանիել Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (Խորհրդի քարտուղար)

Սոնա Այվազյան - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն

Վարդինե Գրիգորյան - Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող

Համազասպ Դանիելյան - ընտրական գործընթացների փորձագետ

Աղասի Եսայան - ընտրական գործընթացների փորձագետ

Վահագն Հովակիմյան - ընտրական գործընթացների փորձագետ

20112 | 3
Facebook