Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձնից միայն մի խնդրանք ուներ». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է 10-ամյա աղջնակի հետ (տեսանյութ)

19:05, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Ինձնից միայն մի խնդրանք ուներ». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է 10-ամյա աղջնակի հետ (տեսանյութ)

Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին:

Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:

Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:

Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի:

5643 | 0
Facebook