Խնդրում ենք սպասել...

Համացանց

«10 տարեկան աղջնակն ինձ միայն մի խնդրանք ուներ». Նիկոլ Փաշինյան

16:10, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«10 տարեկան աղջնակն ինձ միայն մի խնդրանք ուներ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին:

Պատմությունը հետևյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարև ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:

Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ և կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:

Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի:

16600 | 2
Facebook