Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

16:30, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահությամբ Պետրոս Մակյանի), «Սասնա ծռեր»ի գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չբավարարվեց:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը մերժեց միջնորդությունը: Դատավոր Պ. Մակյանը հայտարարեց, որ պատգամավորների կողմից վճարված 500 000-ական դրամները կվերադարձվեն:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Հիշեցնենք՝ Գագիկ Եղիազարյանը շուրջ երկու տարի է` ինչ գտնվում է անազատության մեջ:

| | |
3181 | 0