Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները խուզարկություն են կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում

13:50, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ոստիկանները խուզարկություն են կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում

Հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել 1964թ. ծնված Պետրոս Ա-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է:
     Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 19-ին Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ, իսկ Պետրոս Ա.-ին պատկանող Ավան 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:
     Հայտնաբերվածն առգրավվել է:
     Կատարվում է քննություն:

Նշենք, որ ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի նախագահ Պետրոս Ամիրյանը Մանվել Գրիգորյանի աներորդին է:

6341 | 0
Facebook