Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական ԶԼՄ-ները Մանվել Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ կարծես զգուշավորություն են դրսևորում». Գեղամ Ադյան

14:00, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Ադրբեջանական ԶԼՄ-ները Մանվել Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ կարծես զգուշավորություն են դրսևորում». Գեղամ Ադյան

Ուսանողդ, ակտիվիստ Գեղամ Ադյանը գրել է.

«Ադրբեջանական ԶԼՄ-ները Մանվել Գրիգորյանի ձերբակալման վերաբերյալ հրապարակումներում կարծես զգուշավորություն են դրսևորում և հասարակությանը ներկայացնում միայն պաշտոնական հայտարարություններ՝ ՀՀ ԱԱԾ-ի հրապարակած տվյալները։ Հետաքրքրաշարժ է դրանց վերաբերյալ ադրբեջանցիների գնահատականները։
     Դրանք կարելի է բաժանել երեք խմբի, բայց գրեթե մեծ մասը ողջունում են Գրիգորյանի ձերբակալումը։ Օրինակ՝ նրանց մի մասը Մանվել Գրիգորյանին համարում են Հայ ժողովրդի հերոսը, ով պատերազմի ժամանակ երեխաների է սպանել ադրբեջանցի: Այս տեսակին լուրջ ընդունել պետք չէ, որովհետև տառապում են ազգայնականությամբ և հայատյացությամբ։ Մի մասը ողջունում է Մանվել Գրիգորյանի ձերբակալումը և հուսով են, որ Ադրբեջանում էլ ի վերջո փոփոխություններ կլինեն, որովհետև ինչպես հասկացա, նրանք էլ ունեն ժողովրդի և բանակի հաշվին ապօրինի հարստացած դեգեներալներ։ Իսկ մի մասն էլ ո՛չ միայն ողջունում է Մանվել Գրիգորյանի ձերբակալումը, այլ նաև հույս է հայտնում, որ Հայաստանում նոր ձևավորված իշխանության հետ հնարավոր կլինի բանակցությունների միջոցով հասնել «Ղարաբաղյան կոնֆլիկտի» լուծմանը»։

17827 | 0
Facebook