Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի քանի բառով առաջնագծում առկա իրավիճակի մասին». Տիգրան Աբրահամյան

13:00, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Մի քանի բառով առաջնագծում առկա իրավիճակի մասին». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է.

Մի քանի բառով առաջնագծում առկա իրավիճակի մասին.

1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:
     2. Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):
     3. Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում
     4. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները:

6049 | 2
Facebook