Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպասում եմ՝ տեսնեմ, թե ո՞ր ուժային կառույցն է հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում». Սարո Սարոյան

12:35, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Սպասում եմ՝ տեսնեմ, թե ո՞ր ուժային կառույցն է հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում». Սարո Սարոյան

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասում եմ տեսնեմ, թե որ ուժային կառույցն է ավելի արագ կողմնորոշվում, նյութեր նախապատրաստում, հիմքեր ստեղծում ու Շմայսին ձերբակալում: Շմայսի մասին, որպես քիլլերի, ով բարձրաստիճան որոշակի պաշտոնյաների պատվերներն է կատարել, խոսակցություններ հանրության շրջանում վերջին տարիներին միշտ եղել են: Ինձ հետաքրքիր է ԱԱԾ-ի ու ոստիկանության քաղաքական հասունության աստիճանը միմյանց նկատմամբ: Հովհաննես Հովսեփյանի ձերբակալմամբ ոստիկանությունը միայն առաջ ընկավ` վերջինիս իր ճանկը գցելու հարցում, յուրացման, կոռուպցիայի տարբեր դրսևորումների դեպքերով այս երկու օրը այն մեծ գործ ունի անելու: ԱԱԾ-ի բացահայտած Մանվել Գրիգորյանի դեպքին հավասարազոր գործ ու քաղաքական երանգ նա դեռ չի ստացել ու առաջիկա առողջ մրցակցությունը շատ հետաքրքիր զարգացումներ է մեզ խոստանում»:

14280 | 1
Facebook