Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շուրջ երեք տարի եղել եմ Հանրայինի լուրերի ծառայության ղեկավարներ Գևորգ Ալթունյանի և Հարություն Հարությունյանի «սև ցուցակներում»». Հայկ Մարտիրոսյան

13:30, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Շուրջ երեք տարի եղել եմ Հանրայինի լուրերի ծառայության ղեկավարներ Գևորգ Ալթունյանի և Հարություն Հարությունյանի «սև ցուցակներում»». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շուրջ երեք տարի` իմ գաղափարակից ընկերների հետ միասին եղել եմ Հանրային Հեռուստաընկերության լուրերի ծառայության ղեկավարներ Գևորգ Ալթունյանի և Հարություն Հարությունյանի «սև ցուցակներում»: Այդ ցուցակը դադարեց գործել միայն հեղափոխությունից հետո: Չեմ կարող չնշել նաև Ալեքսան Հարությունյանին, որ այդ ցուցակներին նոր թափ հաղորդեց` Լատինական Ամերիկայից Բաղրամյան 26 վերադառնալով: Հարություն Հարությունյանն այսօր հեռացվեց Հանրայինից: Գևորգ Ալթունյանը, կարծեմ դեռ պաշտոնավարում է ՊՆ-ում: Ալեքսան Հարությունյանն էլ` անհայտ է, թե ինչով է զբաղվում հիմա, բայց հուսանք այլ` իր գործունեությանը իրավական գնահատական տվող հաստատություններում դեռ կտեսնենք:
     Երեքին էլ հաջողություն եմ մաղթում:

6774 | 1
Facebook