Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքը սկսել է հետևություններ անել և լռել

11:35, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Ծառուկյան» դաշինքը սկսել է հետևություններ անել և լռել

84 կողմ ձայնով «Բարեգործության մասին» օրենքի նախագծի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Այս օրենքի հետ կապված՝ «Ծառուկյան» դաշինքն ուներ մտահոգություններ: Մեր գործընկերների հետ քննարկելով՝ դրանք փարատվեցին: Կոմպրոմիսը գտնված է ու քվեարկում ենք կողմ»:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը կոշտ քննադատության էին ենթարկել նախագիծը՝ նշելով, որ եթե այն ընդունվի, կոչ կանեն Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին ուղղորդել կառավարություն։

Աժ-ում երեկվա քննարկումը բոլորովին այլ պատկեր արտացոլեց: Արդարադատութան նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց. «Եթե բարեգործություն անողը ցանկանում է ստանալ խրախուսանք կամ արտոնություն, միայն այս դեպքում է, որ դիմում է իրավասու մարմնին»: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խնդրեց հստակեցնել. «Եթե իրականացվում է բարեգործություն, բայց նա չի ակնկալում կոչումներ, տիտղոսներ, հարկային արտոնություն, ապա այդ կառույցը որևէ գործ չունի բարեգործի հետ»: Փոխնախարարը կրկնեց. «Այս նախագիծն ու այն հանձնաժողովը, որ նախատեսում ենք ստեղծել, կապ չունի բարեգործների ու նրանց ծրագրերի հետ, որոնք չեն ակնկալում որոշակի խրախուսում կամ արտոնություն»:

Օրինագծի երկրորդ ընթերցումով քննարկումը տեղի կունենա վաղը:

7709 | 9
Facebook