Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում Ազգային ժողովից

11:00, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ուղիղ միացում Ազգային ժողովից

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցումով երեկ քննարկման է ներկայացրել «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: Սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը և կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:

Փոխնախարարը հավաստիացրել է, որ բարեգործության շրջանակը չի նեղացվում, նախաձեռնությամբ բարեգործների համար խոչընդոտներ ու նոր պարտականություններ չեն նախատեսվում:

Հարցուպատասխանի ձևաչափում խորհրդարանականներն անդրադարձել են որևէ խրախուսում կամ արտոնություն չակնկալող բարեգործությանը, ուսման վարձի կամ բուժման ծախսի փոխհատուցման տեսքով բարեգործություն իրականացնելուն, միջազգային կազմակերպությունների կողմից բարեգործական ծրագրի իրականացման դեպքում իրավասու մարմնին դիմելու հնարավորությանը և այլն:

Ուղիղ միացում Ազգային ժողովից
4548 | 0
Facebook