Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեղադրանքները շուշուտ հնչեցնելով՝ դրանք Մանվել Գրիգորյանին չեն կպնի». փաստաբանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)

23:05, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Մեղադրանքները շուշուտ հնչեցնելով՝ դրանք Մանվել Գրիգորյանին չեն կպնի». փաստաբանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ: Դատարանի նիստի ավարտից հետո նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Նա հայտնեց, որ Մանվել Գրիգորյանն իր մեղքը չի ընդունում և ինքն էլ որևէ լուրջ հիմքեր չի տեսնում նրան մեղադրելու: «Էդ մեղադրանքները՝ զինվորի բաժին, զինվորի բաժին: Ախր շուշուտ ասելով չի: շուշուտ ասելով այդ մեղադրանքները Մանվել Գրիգորյանին չեն կպնի»: Նա նաև հայտնեց, որ կալանավորն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Թե որտեղից թանկարժեք մեքենաները, փաստաբանն ասաց, որ դրանք այնքան էլ թանկարժեք չեն, որքան որ թվում է առաջին հայացքից: «Ով ասաց, որ մարդը չի կարողանա մի քանի թանկարժեք մեքենա ունենա»: Դիտողությանը, որ ռուսաստանցի հայերի նվիրած մեքենաները նա իր ընտանիքի անդամների անուններով է գրանցել, փաստաբանն ասաց. «Հո նվիրատուները չէի՞ն արգելել դա: Մեկի անունով պիտի՞ գրանցվեին»:

Փաստաբանը նաև խոստովանեց, որ այս պահին հանրային ճնշում իր վրա զգում է:

19317 | 13
Facebook