Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե բարեգործություն անողը ցանկանում է ստանալ խրախուսանք կամ արտոնություն, միայն այս դեպքում է, որ դիմում է իրավասու մարմնին». Արթուր Հովհաննիսյան

17:55, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Եթե բարեգործություն անողը ցանկանում է ստանալ խրախուսանք կամ արտոնություն, միայն այս դեպքում է, որ դիմում է իրավասու մարմնին». Արթուր Հովհաննիսյան

Խորհրդարանը քննարկում է «Բարեգործության մասին» աղմուկ հանած նախագիծը: Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում պարզաբանեց. «Բարեգործության շրջակաները չենք փոխում, շրջանակը չենք նեղացնում, բարեգործների համար որևիցե խոչընդոտ ու նոր պարտականություն չի դրվում, իսկ այս մարմնի հետ առնչվելը պայմանավորված է հետևյալով. եթե բարեգործություն անողը ցանկանում է ստանալ «Բարեգործության մասին» օրենքով նախատեսված խրախուսանք կամ արտոնություն, միայն այս դեպքում է, որ դիմում է իրավասու մարմին, որ իր ծրագիրը դիտարկի բարեգործական»:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Եթե իրականացվում է բարեգործություն, բայց նա չի ակնկալում կոչումներ, տիտղոսներ, հարկային արտոնություն, ապա այդ կառույցը որևէ գործ չունի բարեգործի հետ: Խնդրում եմ՝ հստակ ասեք այս մասին»: Փոխնախարարը կրկնեց. «Այս նախագիծն ու այն հանձնաժողովը, որ նախատեսում ենք ստեղծել, կապ չունի բարեգործների ու նրանց ծրագրերի հետ, որոնք չեն ակնկալում որոշակի խրախուսում կամ արտոնություն»:

Օրինագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

4379 | 1
Facebook