Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարություն է տարածել

17:20, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարություն է տարածել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի հայտարարությունը.

«Անպատժելիությունն այլևս պատմություն է:

Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:

Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար:

Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաև հասարակության գործուն աջակցությունը»:

| | |
24878 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
hay vrezharu
hay vrezharu 17:35, 19.06.2018
Ay tufta lakot vigenits chtarbervox
Ed vngstotsner@ lsum enq Arden eresun tari
U voch mi popoxutsyun

Gavyadina manveln el e asum .....es anmex em kgbn e glxis sarqel
hay vrezharu
hay vrezharu 17:45, 19.06.2018
Du gorts ara....u ASA es gorts@ ari
Artstrunin sik.tiratsra.....tesnenq havatanq
Mi spai pagonner poki .....asa es inch bani hamar e
Te che ed vngstotsner@ shat enq lsel u zzvel arden
ՀՀ Քաղաքացի
ՀՀ Քաղաքացի 21:43, 19.06.2018
իմ ականջով եմ լսել, երբ նախկին նախագահը հեռուստատեսությամբ նախատում էր ՊՆ աշխատակիցներին, ասելով ՞ուտելուն էլ չափ կա՞, միայն թե եթերում չասեց, թե որն է չափը: Ի գիտություն լալոշներ շարմազանովին, աշոտյանին: