Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի սենատը վավերացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը

16:40, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
ԱՄՆ-ի սենատը վավերացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը

Միացյալ Նահանգների սենատը վավերացրել է 2019թ. պաշտպանության բյուջեի մասին օրինագիծը: Դրանով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինը ձեռք բերի ռուսական արտադրության C-400 ՀՕՊ համակարգերը: Պատժամիջոցը պետք է լինի այն, որ ամերիկյան կողմը ժամանակավորապես կասեցնի F-35 և արդիականացված F-16 կործանիչների, Patriot ՀՕՊ համակարգերի և AH-1 ուղղաթիռների վաճառքը Թուրքիային։

ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի նաև այն դեպքում, եթե ազատ չարձակվի Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Անդրյու Բրունսոնը, ով մեղադրվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու համար: Բրունսոնին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի, եթե այն հաստատվի կոնգրեսի, ապա նաև Սպիտակ տան ղեկավարի կողմից:

Նշենք, որ C-400 համակարգերի գնման շուրջ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կազմել է 2,5 մլրդ դոլար:

3809 | 0
Facebook