Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան հայտարարել է Սիրիայում ռազմական նոր գործողություններ սկսելու մասին

16:45, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Անկարան հայտարարել է Սիրիայում ռազմական նոր գործողություններ սկսելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան մտադիր է անվտանգության նոր գոտիներ հիմնել Սիրիայի հյուսիսում, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությամբ քրդերն ակտիվացնում են իրենց դիրքերը Քոբանիում, Ղամըշլիում և Սիրիայի հյուսիսային այլ հատվածներում:

Յըլդըրըմը նաև հայտարարել է, որ Թուրքիայի հաջորդ նպատակը կլինի այդ տարածքներն անվտանգության գոտու վերածելը:

Մինչ այդ հունիսի 4-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Վաշինգթոնում բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հետ, որի ընթացքում կողմերը հավանություն էին տվել Մանբիջից քրդական ձևավորումների հեռացման հարցով ճանապարհային քարտեզին:

2653 | 0
Facebook