Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

14:45, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանել է երեկ` հունիսի 18-ին, Գյումրիի ավագանու կողմից Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին հարցին:
     - Ինչպե՞ս կարձագանքեք այս իրադարձությանը:

- Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:
     Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից:

Աղբյուրը` 2rd.am (Ֆեյսբուք)
6927 | 1
Facebook