Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան

14:40, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան

«Թե ինչ կպատմեն հետո, դա արդեն հետաքրքիր չէ. փաստը նրանում է, որ զինվորին պատկանող սնունդը հայտնվել է Մանվել Գրիգորյանի պահեստում, ԵԿՄ-ի՞ն են տվել, թե ի՞նչ են արել, միևնույն է, այդ իրողությանը որևէ արդարացում չկա»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե հայտնաբերված սնունդը հիմնավորում են նրանով, որ ԵԿՄ-ի համար է տրամադրվել, կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Եվ պետք չէ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել: Որևէ մեկը, ով կփորձի այս ամբիոնից արդարացնել Մանվել Գրիգորյանին, հավասարազոր է նրան: Գագիկ Ծառուկյանն այսօր պետք է գար, բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանն իր հանդեպ ամենավերջին էժանագին խուլիգանի նման է պահել, իսկ պարոն Ծառուկյանը չէր կարող այդքան իջնել և նրա ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից, ուստի Ծառուկյանը, որպես ուժեղ մարդ, ներկա չի լինի: Այն, ինչ ասում ենք, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»,- ասաց պատգամավորը:

6686 | 0
Facebook