Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել». Արծրուն Հովհաննիսյան

13:05, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել. «Հունիսի 19-ին ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում»:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

6722 | 0
Facebook