Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե այս երևույթը հաստատվի, Մանվելին կփրկի միայն պարանը». Սերգեյ Բագրատյան

12:15, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Եթե այս երևույթը հաստատվի, Մանվելին կփրկի միայն պարանը». Սերգեյ Բագրատյան

«Եթե այս երևույթը հաստատվի, ապա կհամարվի դավաճանություն՝ սեփական ժողովրդի նկատմամբ: Գրիգորյանին չեն փրկի ոչ մուրճը, ոչ նալը, ոչ մեխը, կփրկի միայն պարանը: Եթե հաստատվի, այլևս հայ մանուկների աչքերին նայելու խնդիր ենք ունենալու, քանի որ հայրենասիրություն ենք ցանկանում ներարկել մատաղ սերնդին, բայց ունենում ենք նման դաժան երևույթներ, այն էլ Ազգային հերոսի կողմից»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Պարանը կարող է միայն խարանը հանել մեր ժողովրդի ծանրացած սրտից: Եթե փորձում ենք երեսպաշտություն անել ու ասել՝ տեղյակ չենք եղել, ամոթ է... Նժդեհն ասում էր՝ բոլոր ազգերում կան տականքներ, բայց հայ տականքն անգերազանցելի է»:

Հւիշեցնենք՝ Աժ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը:

5532 | 3
Facebook