Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, որովհետև բանակը լավ ենք պահում... Առասպելը փլուզվեց». Հայկ Կոնջորյան

12:05, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, որովհետև բանակը լավ ենք պահում... Առասպելը փլուզվեց». Հայկ Կոնջորյան

«Այն, ինչ տեսանք Մանվել Գրիգարյանի առանձնատան կադրերից, փաստեց իրողությունը, որ ՀՀ-ում գոյություն է ունեցել կառավարման մի համակարգ, որը հայտնի է որպես գողապետություն: Սա մի համակարգ է, որտեղ իշխանություն ունեցող անձինք, օգտագործելով դիրքն ու լծակները, գողանում են ժողովրդի միջոցները, թալանում են պետական գանձարանը՝ սեփական բարեկեցության համար»,- Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Բայց գողացվել էր ոչ թե պետական գանձարանից, այլ զինվորից, որը սրբություն է: Տարիներ շարունակ նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, թոշակները բարձր չեն, որովհետև բանակը լավ ենք պահում... Վերջին օրերին այդ առասպելը փլուզվեց»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների դահլիճը լքելուն՝ ասաց. «Ուզում եմ կարծել, որ ինչ-որ իմաստով ամոթի զգացում ունեք ձեր գործընկերոջ պահվածքից, դրա համար»:

5197 | 0
Facebook