Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանվել Գրիգորյանը մեկ այլ անձի հեռախոսով հանձնարարել է, որ Արմեն Հակոբյանը ստանձնի պատասխանատվությունը». գլխավոր դատախազ

11:40, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Մանվել Գրիգորյանը մեկ այլ անձի հեռախոսով հանձնարարել է, որ Արմեն Հակոբյանը ստանձնի պատասխանատվությունը». գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ դատին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդության հիմքերն ու հիմնավորումները: Արթուր Դավթյանը նաև ուշագրավ տեղեկատվություն հայտնեց. «Մանվել Գրիգորյանը ձեռնարկել է միջոցներ դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելով՝ նախաքննությանը խոչընդոտելու ուղղությամբ: Խուզարկության կատարման ընթացքում Մանվել Գրիգորյանը մեկ այլ անձի հեռախոսով կապ է հաստատել քննչական գործողությանը ներկա գտնվող որդու հետ ու հանձնարարել, որ իր Արմեն Հակոբյան անձը ստանձնի պատասխանատվությունն ու ասի, որ հայտնաբերվածն ապրիլյան պատերազմից հետո բերել ու պահել է այնտեղ»:

Այս պահին պատգամավորները հարցեր են ուղղում գլխավոր դատախազին:

8741 | 2
Facebook