Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիան» դատապարտում է զինվորի համար ուղարկված օգնությունը յուրացնելու քայլը

10:20, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիան» դատապարտում է զինվորի համար ուղարկված օգնությունը յուրացնելու քայլը

2016թ.-ի ապրիլի քառօրյա պատերազմին մասնակցեցին բազմաթիվ եզդի զինվորներ ու ազատամարտիկներ, ովքեր իրենց կյանքը չէին խնայում հանուն հայրենիքի ու ժողովրդի պաշտպանության: Նրանցից երեքը` Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը, Համլետ Հաջոյանը իրենց կյանքը չխնայեցին ու զոհվեցին Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար:
     Արցախյան պատերազմի սկսման օրվանից մինչ օրս հարյուրավոր եզդիներ են մասնակցել, թվով 45 եզդի ֆիդայիններ ու զինվորներ զոհվեցին պատերազմում, շատերը վիրավորվեցին, «կես մարդ» դարձան:
     Յուրացնել, գողանալ հերոս զինվորների ու ֆիդայինների, ազատամարտիկների հացը, ջուրը, հագուստը, դեղորայքը, պատերազմի ժամանակ, երբ զինվորը դրա կարիքը շատ էր զգում, դատապարտելի է ու պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:
     «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիան» դատապարտում է ցանկացած մարդու (անկախ նրանից գեներալ է, չինովնիկ է, թե սովորական նախրապան) գործողություն ու արարք, որը ուղղված է զինվորի բաժինը գողանալուն ու յուրացնելուն:

4366 | 0
Facebook